«Յոթ քայլ դեպի երազանք՝ սկսիր այսօր». վարպետության դաս Պոլիտեխնիկում

«Յոթ քայլ դեպի երազանք՝ սկսիր այսօր». վարպետության դաս Պոլիտեխնիկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը աջակցում է ուսանողներին՝ ձևավորելով և զարգացնելով աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ։ Ayvazyan & Partners-ի հետ համատեղ կազմակերպվել էր  մաստեր-կլաս՝ «յոթ քայլ դեպի երազանք» խորագրով։  Միջոցառման հատուկ հյուրը բիզնեսի փորձագետ, YAMS բիզնես ակադեմիայի հիմնադիր Վահե Ռոբեր Այվազյանն էր, որը հանդիսանում է նաև «Համար մեկը վաճառքում» վերապատրաստման կուրսի հեղինակը:

Հաջողության հասնելու յոթ գաղտնիք ըստ բանախոսի՝

– Ժողովրդական առակներն ու ասացվածքները հաջողություն չեն բերում,

– Հաղթիʹր ամեն օր ինքդ քեզ,

– Ամեն օր որևէ կարևոր բան տուր և որևէ կարևոր բան վերցրու աշխարհից,

–  Միʹ փորձիր նմանվել որևէ մեկին,

– Սիրի ʹ ր այն ինչ անում ես,

– Զարգացրոʹւ Էմոցիոնալ ինտելեկտդ,

– Փորձն և գիտելիքը երբեք չեն գողանա քեզնից։

Ժամանակը չի վերադառնում, որո՞նք են քայլերի հաջորդականությունը ուսանողական տարիներին, ինչի արդյունքում հաջողությունները կհաջորդեն միմյանց: Վահե Ռոբեր Այվազյանի տեսանկյունից, լսելով շրջապատին, երբեք չես գտնի քո նախընտրած մասնագիտությունը: Այն, ինչը քեզ դուր է գալիս: «Շրջապատը չի կարող իմանալ, թե ինչն է ձեզ համար լավագույնը, ինչն է ձեզ գրավում և ինչը ձեզ դուր կգա: Միայն դուք կարող եք որոշել: Դուք կարող եք խորհուրդներ փնտրել և հաշվի առնել այն, բայց դա ձեր որոշելիքն է։ Միայն այս կերպ դուք կկարողանաք գտնել այն աշխատանքը, որը ձեզ դուր է գալիս։ Ինձ համար այն մարդիկ, որոնք կյանքում կատարում են չսիրած աշխատանք, մեղմ ասած, դժբախտ են, քանի որ աշխատանքը խլում է մեր կյանքի 80-85%-ը»,-հատուկ ընդգծեց բանախոսը:

Խոսելով նաև խոսքի ուժի և էմոցիոնալ ինտելեկտի մասին, Այվազյանը խորհուրդ տվեց միշտ օգտագործել այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք կունենան դրական ուղղվածություն և էներգետիկա, դրանով իսկ կուղղորդեն մարդկանց դեպի լավը ու գեղեցիկը: