ՀԱՊՀ Քոլեջի ուսանողները մասնակցեցին պատանի քիմիկոսների մրցաշարին

ՀԱՊՀ Քոլեջի ուսանողները մասնակցեցին պատանի քիմիկոսների մրցաշարին

2010 թվականից «Այբ» հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ), այժմ՝ Պատանի քիմիկոսների մրցաշար (ՊՔՄ) Այն փոխներգործուն խաղի սկզբունքով իրականացվող մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Մրցույթը հնարավորություն է տալիս բարձր դասարանի աշակերտներին ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն:
Այս տարի առաջին անգամ մրցաշարին հաջողությամբ մասնակցեցին նաև ՀԱՊՀ Երևանի քոլեջի 1-ին կուրսի ուսնողները իրենց <<Սելեն>> թիմով։01.04.22թ֊ին
Ղեկավար և մարզիչ քիմիայի դասախոս Ա. Շմավոնյան։