ՊՌՈ ԷՄ ԷՍ հրավիրում է մասնակցելու վարձատրվող պրակտիկայի Սկսնակ ճարտարագետներին ճարտարագիտական համակարգերի սպասարկման ոլորտում

ՊՌՈ ԷՄ ԷՍ հրավիրում է մասնակցելու վարձատրվող պրակտիկայի Սկսնակ ճարտարագետներին ճարտարագիտական համակարգերի սպասարկման ոլորտում

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան փորձառու մասնագետների հետ իրականացնել հետևյալ գործառույթները՝

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ

օ Էլեկտրամատակարարման, կառավարման ավտոմատացման (BMS), հրդեհային ահազանգման, ջեռուցման, սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության և օդորակման համակարգերի և հրդեհամարման միջոցների անխափան աշխատանքի ապահովում,

օ տեխնոլոգիական սարքավորումների, բեռնատար և մարդատար վերելակների մշտական տեխնիկական սարքին վիճակի ապահովում,

օ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի պատշաճ պահպանում, գործատուի աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն,

օ սարքավորումների տեխնիկական ճշգրիտ շահագործման, ժամանակին և որակյալ վերանորոգման, արդիականացման ապահովում, վերանորոգման և վերազինման հեռանկարային տեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների ղեկավարում, նյութական բազայի հիմնական, ընթացիկ և պրոֆիլակտիկ վերանորոգման օբյեկտների սահմանում, այդ աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի ժամանակին կազման ապահովում,

օ աշխատանքների կատարման ժամանակացույցերի պահպանման հսկողության իրականցում, սարքավորումների և շենքերի ընթացիկ և հիմնական վերանորոգման անցկացվող աշխատանքների որակի մշտական հսկողության ապահովում,

օ տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ռեժիմի, արտադրական պրոցեսներում վառելիքաէներգետիկ և այլ պաշարների էֆեկտիվ և ռացիոնալ օգտագործման հսկողության իրականացում, կապալառու կազմակերպությունների և մատակարարների հետ շինարարավերանորոգման աշխատանքների կատարման ժամկետների համաձայնեցում և այդ աշխատանքների կատարման որակի հսկողություն,

օ նոր սարքավորումների, ինչպես նաև պահեստամասերի գնման վերաբերյալ առաջարկների ներկայացում:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Հետաքրքրված անձիք կարող են իրենց CV-ները ուղարկել [email protected] էլ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՊՐԱԿՏԻԿԱ ։

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ՝ https://proms.am/about/