Cigaronne հրավիրում է համալրելու Էլեկտրոնիկայի մասնագետի

Cigaronne հրավիրում է համալրելու Էլեկտրոնիկայի մասնագետի

Cigaronne հրավիրում է համալրելու Էլեկտրոնիկայի մասնագետի՝ արտադրամասի ավտոմատ համակարգերի աշխատանքի սպասարկման, անխափան աշխատանքի ապահովման համար, ինչպես նաև Շշալցման հոսքագծի մեխանիկի՝ Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցման հոսքագծերի աշխատանքների կարգավորման-սպասարկման թափուր պաշտոնները:

 

———————————————————————————

ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

օ Իրականացնում է արտադրամասի հաստոցների շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ։

օ Վերահսկում է հաստոցների և այլ ավտոմատ համակարգերի անխափան աշխատանքը։

օ Իրականացնում է էլեկտրական սարքավորումների վերանորոգում, անսարքությունների վերացում։

օ Կատարում է այլ աշխատանքային պարտականություններ:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

օ Բարձրագույն տեխնիկական կրթություն /ցանկալի է/:

օ Համապատասխան աշխատանքային փորձ:

օ Պատասխանատվության բարձր զգացում:

օ Սովորելու ցանկություն:

———————————————————————————

 

ՇՇԱԼՑՄԱՆ ՀՈՍՔԱԳԾԻ ՄԵԽԱՆԻԿ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

օ   Ապահովում է շշալցման հոսքագծերի անխափան աշխատանքը:

օ Կազմակերպում է տեխնոլգիական և օժանդակ սարքավորումների տեխնիկական շահագործման, պրոֆիլակտիկ զննումների, պլանային նորոգումների և սպասարկման աշխատանքերը:

օ   Մասնակցում է արտադրության արդյունավետության, վերասարքավորման, տեխնիկական վերազինման նախագծերի մշակման աշխատանքերին:

օ Ներկայացնում է պահանջվող սարքավորումների և պահեստամասերի հաշվարկ-պահանջագրերը:

օ Կատարում է աշխատանքին առնչվող այլ պարտականություններ:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

օ Միջին մասնագիտական/Բարձրագույն տեխնիկական կրթություն:

օ Շշալցման հոսքագծերի (ապակյա տարաներ, թիթեղյա տարաներ, ՊԵՏ-շշեր) շահագործման աշխատանքային փորձ:

օ Գազավորված ըմպելիքների արտադրության հոսքագծերի սպասարկման աշխատանքային փորձ:

օ Պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու կարողություն:

օ Թիմում աշխատելու կարողություն:

 

———————————————————————————

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Հետաքրքրված անձիք կարող են իրենց CV-ները ուղարկել [email protected] էլ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով աշխատատեղի անվանումը։