CitySlide նորաստեղծ ընկերությանը անհրաժեշտ է Սկուտերների սպասարկող օպերատորներ

CitySlide նորաստեղծ ընկերությանը անհրաժեշտ է Սկուտերների սպասարկող օպերատորներ

CitySlide նորաստեղծ ընկերությանը անհրաժեշտ է Սկուտերների սպասարկող օպերատորներ, ովքեր պետք է քաղաքի տարբեր վայրերում տեղակայված սկուտերների լիցքաթափված մարտկոցները փոխարինեն լիցքավորված մարտկոցներով, ինչպես նաև, սկուտերները վարելով, տեղափոխեն գլխավոր փողոց՝ մարդկանց համար տեսանելի վայրեր։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Ընկերության աշխատանքային ծրագրի միջոցով քարտեզի վրա գտնել լիցքաթափված էլեկտրական սկուտերների տեղակայման վայրը:

o Աշխատանքային օրվա սկզբում պլանավորել երթուղին` լիցքաթափված սկուտերների մարտկոցները փոխարինելու համար:

o Փոխարինել սկուտերների մարտկոցները նոր լիցքավորված մարտկոցներով, իսկ լիցքաթափված մարտկոցը տանել սպասարկման կենտրոն:

o Գլխավոր փողոցներից հեռու կայանված սկուտերները վարելով՝ տեղափոխել գլխավոր փողոց՝ մարդկանց համար տեսանելի վայրեր:

o Աշխատանքային օրվա ավարտին ընկերության ծրագրում գրել փոխարինված մարտկոցների քանակը և նշել այլ անհրաժեշտ տեղեկությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Էլեկտրոտեխնիկա -ի գիտելիքներ:

o Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

o Թիմում աշխատելու ունակություն:

o Համակարգչային գիտելիքներ:

o Նվիրված, ազնիվ և պատասխանատու:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Հետաքրքրված անձիք կարող են իրենց CV-ները ուղարկել [email protected] էլ հասցեին Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30.04.2022:

ԼՐԱՑՈւՑԻՉ

Աշխատանքը կարելի է համատեղել ուսման կամ այլ աշխատանքի հետ։

Աշխատանքային ժամերը քննարկելի է։

Աշխատավարձի չափը կներկայացվի հարցազրույցի ընթացքում։