UNIBANK ARMENIA հրավիրում է համալրելու Տեղեկատվական անվտանգության մասնագետի թափուր պաշտոնը

UNIBANK ARMENIA հրավիրում է համալրելու Տեղեկատվական անվտանգության մասնագետի թափուր պաշտոնը

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Տեղեկատվական անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals,IPS/IDS և այլն) սպասարկում, մոնիթորինգ և առաջացող խնդիրների վերլուծություն:

o Տեղեկատվական համակարգերի վերահսկում և պարբերական վերանայում:

o Համկարգչային ցանցի վերահսկողություն, անվտանգության կարգավորումների իրականացում:

o Տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն, անվտանգության կարգավորումների իրականացում:

o Ներթափանցման թեստավորում (PEN թեստավորում):

o ՏՏ խոցելիությունների և տեղեկատվական անվտանգությանը վերաբերվող թերությունների բացահայտում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Բարձրագույն տեխնիկական կրթություն տեղեկատվական անվտանգության ոլորտում:

o Բազային գիտելիքներ տեղեկատվական անվտանգության, կիրառվող ստանդարտների` մասնավորապես ISO 27001 և PCIDSS, առկա տենդենցների և անվտանգության համակարգերի վերաբերյալ, ՏԱ ոլորտում հավաստագրերի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:

o Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը գերադասելի է:

o Թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, վճռականություն, պրոբլեմներ լուծելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ցանկացողները կարող են ուղարկել CV/Resume [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջներին համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 17.04.2022թ