– «Կանաչ ձեռներեցություն» դասընթաց. տևողությունը՝ 04 – 14.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 13-ը: (https://www.copernicusberlin.de/tc-green-entrepreneurship)
– «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց. տևողությունը՝ 04 -28.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 17-ը (https://www.copernicusberlin.de/tc-blockchains-kills-for-youth);
Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը:
Ի հավելումն վերոնշյալի՝ տեղեկացնենք, որ կազմակերպչի կողմից մասնակցության հայտն ընդունվելու դեպքում երիտասարդները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «Երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու մասին» ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված կարգի (https://escs.am/am/news/4961) պահանջներին բավարարելու դեպքում ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով: