Պոլիտեխնիկում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում DAAD տարածաշրջանային ղեկավարի հետ

Պոլիտեխնիկում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում DAAD տարածաշրջանային ղեկավարի հետ

Ս․թ․ հունվարի 19-ին Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տարածաշրջանային ղեկավար Գերհարդ Ռեուլի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը՝ ի դեմս վարչության պետ Հրանուշ Թովմասյանի և վարչության պետի տեղակալ Անի Մամիկոնյանի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին DAAD-ի և Erasmus+ ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրեր գտնելու հնարավորությունները:

DAAD տարածաշրջանային ղեկավար Գերհարդ Ռեուլը ներկայացրեց գերմանական կողմի առաջարկները՝ կրթական համագործակցության ընդլայնման ուղղությամբ, խորհուրդ տալով սկսել ավելի պարզ ծրագրերից, ապա դիմել կրկնակի դիպլոմի համար։ Գ․ Ռեուլը նշեց, որ նախատեսում են DAAD 15-ից 20 ծրագրեր թարգմանել հայերեն՝ այդպիսով տեղեկատվությունը շահառուների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Ըստ նրա իրենք առաջարկում են հնարավորություններ, բայց բաց են առաջարկների համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերին, քննարկվեցին նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

Կողմերը փաստեցին, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը, մասնագիտական աճին և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Կողմերը հույս հայտնեցին, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ձեռք բերել կայուն, երկարատև և արդյունավետ համագործակցություն։