Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան օրվա առթիվ

Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան օրվա առթիվ

Հարգելի պոլիտեխնիկցիներ, սիրելի ընկերներ

Հաշված ժամեր անց կմեկնարկի նոր 2022 թվականը։ Տարեմուտի այս պահին, բոլորս հետահայաց գցելով արժևորում ենք անցնող տարին։ Պոլիտեխնիկի համար այն չափազանց կարևոր, իսկ ապագայի համար ռազմավարական նշանակության տարի էր։ 2021 թվականին Պոլիտեխնիկը, ինչպես և մյուս բոլոր կրթական հաստատությունները փորձում էին հաղթահարելի պատերազմի ծանր հետևանքներն ու համավարաքի արգելքներն ու կրկին վերադառնալ բնականոն կյանք։ Անցնող տարում մենք շարունակեցինք մեր հաջող ընթացքը, շարունակեցինք շենացնել ու ստեղծագործել մեր համալսարանում, փնտրել ու գտնել նոր ուղիներ մեր համալսարանը գալիք տարիներին զարգացնելու և նոր հանգրվանի հասցնելու համար։ Պետք է խոստովանել, որ այդ ամենն արվում է բարդ պայմաններում, սակայն Պոլիտեխնիկական մեր ընտանիքը լինելով միասնական, պատվով կարողանում է անցնել այդ ճանապարհը:

Ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում նշել եմ, որ պատրաստվում ենք իրականացնել բուհի կրթական և գիտական գործունեությանն ու միջազգայնացմանն ուղղված մի շարք նոր ծրագրեր, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, արդյունավետ դարձնել տարածաշրջանային մասնաճյուղերի հետ մեր աշխատանքային կապը, համալրել համալսարանի նյութատեխնիկական բազան, նպատակային բարձրացնել աշխատավարձային ֆոնդը, վերանայել և ներդնել նոր կրթական ծրագրերը, ընդլայնել համալսարան մուտք գործող ֆինանսական աղբյուրները, ավելացնել օտարերկրացի ուսանողների թիվը, ներդնել էլեկտրոնային կառավարման և ուսուցման համակարգ, ինչպես նաև շրջանավարտների ասոցիացիայի միջոցով ամուր կապ ստեղծել աշխարհասփյուռ պոլիտեխնիկցիների հետ, և այս բոլորը պատրաստվում ենք անել համատեղ, միասին, միասնական ուժերով և գալիք տարին այդ իմաստով առաջնային է լինելու։ Ցանկանում եմ, որ նոր տարում բոլորս համախմբված աշխատենք հանուն մեր երազած Պոլիտեխնիկի։

 

Սիրելի պոլիտեխնիկցիներ

այսօր ցանկանում եմ, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր

հերոս եղբայրներին իրենց կյանքով մեզ պաշտպանելու և նոր կյանք տալու համար,

հերոսածին մայրերին իրենց հայուհի կերպարով ու հզորությամբ մեզ նոր լիցքեր ու չկոտրվելու կամք հաղորդելու համար,

պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին իրենց նվիրված ու ստեղծագործ աշխատանքով մեզ թողած պատգամը կատարելու համար,

ուսանողներին իրենց կրթվելու և լավագույնը լինելու ձգտմամբ իրենց եղբայրների հիշատակը վառ պահելու համար։

 

Սիրելի ընկերներ

Իմ անկեղծ մաղթանքներն եմ հղում բոլորիդ, շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով, ցանկանում ձեզ և ձեր մտերիմներին առողջություն և արևշատություն: Թող գալիք տարին լինի միայն ձեռքբերումների տարի։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։