Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և  Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի  միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ վարչական անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ աշխատակիցները կունենան հնարավորություն՝ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Շարժունության ծախսերը հոգում է  «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև  2022թ. հունվարի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ և ԴԾ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն),
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության [email protected] էլ. Փոստին: