Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց «Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներ և սկզբունքներ» թեմայով դասընթացին

Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց «Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներ և սկզբունքներ» թեմայով դասընթացին

Ս․թ․ դեկտեմբերի 23-ին ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը մասնակցեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) կազմակերպած «Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներ և սկզբունքներ» թեմայով հերթական դասընթացին: Այն նախատեսված էր ՀՀ բուհերի ղեկավար կազմի, միջազգային բաժինների և ընդունելության հարցերով զբաղվող անձնակազմի համար։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներին և ճանաչման հիմնական սկզբունքներին: Ներկայացվեցին նաև բարձրագույն կրթության համակարգում առկա իրավիճակի հետ կապված հարցեր։

Դասընթացը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում ներկայացվեցին օտարերկրյա որակավորումների ճանաչման սկզբունքները, հիմնախնդիրները և քաղաքականությունը, երկրորդ մասում՝ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (American Councils for International Education) հետ համատեղ խոսվեց ԱՄՆ բարձրագույն կրթական համակարգի և որակավորումների մասին:

Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ եղանակով` տեսական և իրական օրինակների համակցությամբ: Մասնակիցները դասընթացի ավարտին ստացան վկայականներ: