Պոլիտեխնիկի ուսանողները ծանոթացան «Ամերիաբանկ»-ի կազմակերպած «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթին

Պոլիտեխնիկի ուսանողները ծանոթացան «Ամերիաբանկ»-ի կազմակերպած «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթին

Ս․թ․ դեկտեմբերի 22-ին Ameriabank CJSC-ի ներկայացուցիչները, «Կամար» մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Գևորգյանի գլխավորությամբ, հանդիպեցին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման նպատակը ուսանողներին «Դարձիր փոփոխություն» ծրագրի մանրամասներին և Ուսանողական քարտեր ստանալու պայմաններին  ծանոթացնելն էր։

«Ամերիաբանկ»-ը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարել է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչները նշեցին, որ մրցույթի մասնակցությունն անվճար է, իսկ նախագիծը պետք է փոփոխություն բերի մարդու, հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Ուսանողները բոլոր հնարավորությունները կունենան ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր։ Լավագույն նախագծերի հեղինակները կստանան մրցանակ «Ամերիաբանկ»-ի կողմից:

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն հնգյակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. հունվարի 31-ը ներկայացնի իր նախագիծը։

Հանդիպման ավարտին հյուրերը մանրամասն պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։