Ռեկտոր Գոռ Վարդանյանի ցավակցական խոսքը Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Ռեկտոր Գոռ Վարդանյանի ցավակցական խոսքը Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Պոլիտեխնիկական համալսարանի հանրույթը, ցավով տեղեկացավ Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրու՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։

Ռիմա Դեմիրճյանի կյանքի ուղին անշեղորեն կապված է նաև Պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Մեր հպարտություն դարձած Պոլիտեխնիկի Մանկապարտեզի հիմնադրուման գործում իր մեծ ավանդն ունի դեռևս 1980-ականներին Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի նախագահ Ռիմա Դեմիրճյանը։

Տիկին Դեմիրճյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի Պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ լավագույն ուսանողներից մեկն արժանանում էր «Կարեն Դեմիրճյան»-ի անվան կրթաթոշակի։

Բազմաթիվ են եղել այն Պոլիտեխնիկական միջոցառումները, որն իր ներկայությամբ պատվել է Ռ․ Դեմիրճյանը և իր խոսքով ու խորհուրդներով քաջալերել մեր Պոլիտեխնիկի ուսանողությանը։ Ավելի վաղ տիկին Դեմիրճյանը դասախոսել է նաև Պոլիտեխնիկում և մարդկային բարձր որակներ պատգամել իր ուսանողներին ու սաներին, որոնց մասին մինչ օրս հիշում են իր գործընկերները։

Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսկան կազմի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը։