Հանդիպում «Դասավանդիր Հայաստան» թիմի և ՀԱՊՀ 3-4-5-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներ ու շրջանավարտների հետ

Հանդիպում «Դասավանդիր Հայաստան» թիմի և ՀԱՊՀ 3-4-5-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներ ու շրջանավարտների հետ

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն-ը «Դասավանդիր Հայաստան»-ի հետ համատեղ «Առաջնորդության զարգացման ծրագրի» շրջանակներում ՀԱՊՀ-ի 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի բոլոր ուսանողներին և շրջանավարտներին հրավիրում է հանդիպման, որը  տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀԱՊՀ-ի 1-ին մասնաշենքի 1301 դահլիճում:

Հանդիպման ընթացքում ուսանողները կծանոթանան Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին, STEM կրթաթոշակին և մասնակցության այլ առավելություններին։

Մասնակցության համար գրանցվել հղմամբ։