Պոլիտեխնիկ այցելեցին ապագա դիմորդները

Պոլիտեխնիկ այցելեցին ապագա դիմորդները

Անցնող շաբաթ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեցին ապագա դիմորդները։ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի կողմից կազմակերպված ճանաչողական շրջայցը նախատեսված էր ՀՀ ավագ դպրոցների և քոլեջների շրջանավարտների համար:

Պոլիտեխնիկում շրջայցի ընթացքում դիմորդները ծանոթացան համալսարանի կառուցվածքին, 2022 թվականի ընդունելության կարգին, եղան Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, մասնագետների կողմից մանրամասնորեն ծանոթացան աշխատանքային պրոցեսին, այցելեցին ՀԱՊՀ անօդաչու թռչող սարքավորումների լաբորատորիա, դիտեցին անօդաչու սարքավորումների աշխատանքը, ուսումնասիրեցին ներքին կառուցվածքը և փորձեցին ինքնուրույն իրականացնել սարքի թռիչքը։

Դիմորդներն այցելեցին նաև «Շնեյդեր-էլեկտրիկ-Տաշիր» գերազանցության կենտրոն, լսեցին «Հայաստանի էներգետիկայի ներկան և ապագան, սպասվող խնդիրները և դրանց լուծման ճանապարհները» ճանաչողական թեմայով կարճ հաղորդումը։

Դիմորդներից շատերն արդեն իսկ կողմնորոշվել են իրենց մասնագիտության հարցում, իսկ շրջայցը լավագույն հնարավորությունը եղավ ամրապնդելու ընտրած ուղղությունը։

Ապագա դիմորդներին մաղթում ենք հաջող քննաշրջանը և սպասում՝ տեսնելու նրանց պոլիտեխնիկական մեծ ընտանիքի կազմում։