Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական  համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկականհամալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրովնախատեսվում է ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի 1 շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀդասախոսը հնարավորություն կունենա դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով․

  • Քիմիական ճարտարագիտություն և վերամշակում,
  • Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա,
  • Նյութագիտություն։

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալհղումով։

Շարժունության ծախսերը հոգում է  «Էրազմուս+» KA1 ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ),
  • դասընթացի ծրագիր, որը դասավանդվելու է հյուրընկալող համալսարանում,
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում՝ հիմնավորելով ուումնառության նպատակը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական դասախոսները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային Համագործակցության և Դրամաշնորհային Ծրագրերի վարչության [email protected] էլ.փոստին: