Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկականհամալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրովնախատեսվում է ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի 1 շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀդասախոսը հնարավորություն կունենա դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով․
- Քիմիական ճարտարագիտություն և վերամշակում,
- Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա,
- Նյութագիտություն։
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալհղումով։
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» KA1 ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ),
- դասընթացի ծրագիր, որը դասավանդվելու է հյուրընկալող համալսարանում,
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում՝ հիմնավորելով ուումնառության նպատակը։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական դասախոսները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային Համագործակցության և Դրամաշնորհային Ծրագրերի վարչության [email protected] էլ.փոստին: