Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների կրեդիտային շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում ուսանելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների կրեդիտային շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական  համալսարանում ուսանելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և  Կրետեի տեխնիկական  համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների 2 շարժունություն (ICM)՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում: Կարող են դիմել բակալավրիատի 2րդ և 3րդ, մագիստրատուրայի 1ին և ասպիտանտուրայի ուսանողները` հետևյալ մասնագիտություններով․

  • Քիմիական ճարտարագիտություն և վերամշակում,
  • Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա,
  • Նյութագիտություն։

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով։

Շարժունության ծախսերը հոգում է  «Էրազմուս+» KA1 ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ՄՈԳ՝ ստորագրված և կնքված,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B1 մակարդակ),
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում՝ հիմնավորելով ուումնառության նպատակը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ընհանուր հիմունքներով սովորող ուսանողները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային Համագործակցության և Դրամաշնորհային Ծրագրերի վարչության [email protected] էլ. փոստին: