Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների 2 շարժունություն (ICM)՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում: Կարող են դիմել բակալավրիատի 2րդ և 3րդ, մագիստրատուրայի 1ին և ասպիտանտուրայի ուսանողները` հետևյալ մասնագիտություններով․
- Քիմիական ճարտարագիտություն և վերամշակում,
- Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա,
- Նյութագիտություն։
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով։
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» KA1 ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Պահանջվող փաստաթղթերի ցանկ․
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- ՄՈԳ՝ ստորագրված և կնքված,
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B1 մակարդակ),
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում՝ հիմնավորելով ուումնառության նպատակը։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ընհանուր հիմունքներով սովորող ուսանողները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային Համագործակցության և Դրամաշնորհային Ծրագրերի վարչության [email protected] էլ. փոստին: