Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական համալսարանում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Հունաստանի Կրետեի տեխնիկական  համալսարանում  վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկական  համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ վարչական անձնակազմի 1 շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ աշխատակիցները կունենան հնարավորություն՝ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:

Շարժունության ծախսերը հոգում է  «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • Ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ),
  • Մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի հետաքրքրությունների շրջանակը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի [email protected] էլ.փոստին: