Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ վարչական անձնակազմի 1 շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ աշխատակիցները կունենան հնարավորություն՝ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Պահանջվող փաստաթղթերի ցանկ․
- Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- Ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ),
- Մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի հետաքրքրությունների շրջանակը։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի [email protected] էլ.փոստին: