Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) կողմից կազմակերպված առցանց վեբինարին

Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) կողմից կազմակերպված առցանց վեբինարին

Ս․թ․ հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության աշխատակիցները` գլխավոր մասնագետ, պետի տեղակալ Անի Մամիկոնյանը, գլխավոր մասնագետ Հասմիկ Թալալյանը և մասնագետ Արփինե Մկրտչյանը,  մասնակցեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) կողմից կազմակերպված «Նո՞ր աշխարհ. համալսարանները փոփոխվող միջազգային հարաբերություններում» խորագիրը կրող առցանց վեբինարների շարքին։

Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից կազմակերպված այս վեբինարը միտված էր քննարկումների արդյունքում վեր հանել գլոբալ համագործակցության կարիքներին ու խնդիրներին ուղղված հարցեր և քննարկել այդ հացերը առցանց ձևաչափով։

Վեբինարը ընդհանուր պատկերացում տվեց այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են աշխարհաքաղաքական լարվածության աճը, աշխարհի բազմաթիվ համալսարանների միջև եղած կապերի ավելի խնդրահարույց դառնալը և այլն։  Նշվեց, որ չնայած այս ամենի, միջազգային ակադեմիական համագործակցությունը շարունակում է մնալ բուհերում որակի նախապայման։

Վեբինարի նպատակն էր ընդգծել և խիստ զգուշավոր վերաբերվել այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ռազմավարական ինքնավարությունը, արտաքին միջամտությունը և տեխնոլոգիական ինքնիշխանությունը։