Պոլիտեխնիկի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են «Engineering Bootcamp» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Պոլիտեխնիկի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) հայտարարում են «Engineering Bootcamp» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Ինժեներական ճամբարի ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կարիերան սկսել կամ շարունակել Բարձր տեխնոլոգիական ոլորտում։

Առաջարկվող կրթական ծրագրի, աշխատանքային փորձին նախապատրաստող դասընթացների և իրական նախագծերի վրա աշխատանքի արդյունքում, դու՛ հնարավորություն կունենաս ճամբարի ավարտին անցնելու հարցազրույց ՀՀ-ում գործող Ինժեներական ընկերություններում (NI AM, VanTechnologies, YEA, Project Integration, Integrator, Urartu Aero, ISB AM և այլն) և համալրելու ընկերությունների թիմերի կազմը։

Վայրը՝ ՀԱՃԼ (ANEL), Տերյան 105

Ծրագրի մասնակցությունը անվճար է։

Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս։

Դասերի տևողությունը շաբաթական 2-3 օր, երկուական ժամ։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է միջինում շաբաթական 15 ժամ տրամադրել ծրագրին:

Ո՞վ կարող է մասնակցել ինժեներական ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, ովքեր տեսնում են իրենց մասնագիտական կարիերան ինժեներական տարաբնույթ ընկերություններում։

  • Բնագիտական և ինժեներական մասնագիտությունների 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ,
  • Ունեն ինժեներական հիմնարար գիտելիքներ,
  • Ունեն տրամաբանող մտածելակերպ  լավ մաթեմատիկական գիտելիքներ,
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ,
  • Ունեն անգլերեն լեզվի միջին մակարդակի իմացություն այդ թվում հաղորդակցման,
  • Ծրագրավորման լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առվելություն։

Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը  մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, ապա լրացրու հետևյալ հղմամբ հայտաձևը՝ https://cutt.ly/7W9vG0F:

Շտապիր գրանցվել, տեղերը սահմանափակ են:

Ի՞նչ ենք մենք երաշխավորում

  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Գործնական հմտություններ,
  • Տրամադրող աշխատանքային միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ԲՏ ընկերությունների հետ,
  • Հարցազրույցի հնարավորություն ԲՏ առաջատար ընկերություններում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարիր (010) 566375 հեռախոսահամարով կամ գրիր [email protected] էլեկտրոնային հասցեին: