Հայաստանի անվտանգության միջավայրը և մարտահրավերները. Ուսանողական քննարկում նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին

Հայաստանի անվտանգության միջավայրը և մարտահրավերները. Ուսանողական քննարկում նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին

Սեպտեմբերի 22-ին, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված հանդիպում ՀԱՊՀ հասարակագիտության ամբիոնի վարիչ՝ Նելլի Բաղդասարյանի, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ՝ Միքայել Մալխասյանի, տարածաշրջանային հարցով փորձագետ՝ Կարեն Իգիթյանի և պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս՝ Վարուժան Գեղամյանի հետ:

Մինչ քննարկման մեկնարկը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Բացման խոսքով հանդես եկավ Ուսանողական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը, ով շնորհակալական խոսք հղեց բանախոսներին՝ ուսանողներին տրամադրած ժամանակի և ներկայության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Անկախության օրվա խորհրդի և արժեքի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի, անվտանգության ապահովման, խաղաղության մասին ուսանողներին հուզող մի շարք տեսակետներ։

Բանախոսները ներկայացրեցին այսօր առկա իրավիճակը և հնարավոր լուծումները։