Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են Պոլիտեխնիկի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

 

Յու. Աղաբալյանը ծնվել է 1935 թվականին, 1958-ին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստ­ի­տու­տի Լեռնային ֆակուլտետը և նույն տարում աշ­խա­տանքի ընդունվել «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտում:

1961-1972 թթ. Յու. Աղաբալյանը աշխատել է Հայաստանի երկրաբանական վար­չության համակարգում: Նրա մասնակցությամբ ու ղեկավարությամբ կատարվել են ինժեներական ու գիտական մշակումներով հիմնավորված օգտակար հա­նա­ծո­նե­րի մի քանի տասնյակ հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահա­տում­ներ: Դա այն ատաղձն էր, որի վրա ստեղծվեց հանքավայրերի արդյու­նա­բե­րական գնա­հատման հիմնախնդիրներին նվիրված թեկնածուական ատե­նա­խո­սու­թյու­նը, որն հա­ջողությամբ պաշտպանեց 1971թ. Մոսկվայի երկրա­բա­նա­հե­տա­խուզական ինս­տիտուտում: Ակադեմիկոս Մ. Ագոշկովը գրում է. «Երիտասարդը օգտակար հա­նա­ծո­նե­րի հանքավայրերի գնահատման գծով թիվ մեկ մասնագետն է»: Նման բարձր գնահատականի համար հիմք էր հանդիսացել Յուրի Աղաբալյանի՝ հանքավայրերի մշակ­ման լեռնաերկրաբանական պայմանների և միներալային հումքի որակի պա­հանջ­ների նկատմամբ նոր մոտեցումը, որն առ այսօր հաջողությամբ կիրառվում է մե­տա­ղական հանքավայրերի գնահատման գոր­ծում: Նախկին ԽՍՀՄ երկ­րա­բա­նու­թյան նախարարության «Վնիիգեոլնեռուդ» ինս­տիտուտի հայաստանյան մաս­նա­ճյու­ղում աշխատելու 11 տարիների (1972-1983թթ.) ընթացքում ղեկավարել է մի շարք գիտական ու գիտամեթոդական աշխատանքներ և կարողացել է դրսևորվել որպես բարձրակարգ մասնագետ՝ այդ ընթացքում իրականացնելով Լիտվայից մինչև Սախալին ընկած տարա­ծա­շր­ջանների բազմաթիվ հանքավայրերի տեխնի­կատնտե­սա­կան հիմնավորումների մշա­կումներ:

1981 թ. պաշտպանած դոկտորական ատենախոսությունը գիտնականի հետա­զո­տությունների արգասիքն էր, որտեղ ներկայացված էր կոնդիցիաների պա­րա­մետ­րե­րի և հանքավայրերի մշակման օպտիմալացման տեսությունը, որի անկյու­նա­քա­րային դրույթն այն է, որ ընդերքի ռացիոնալ յուրացման հիմնախնդրի մեջ ներառվող բոլոր խնդիրները պետք է լուծել միասնական մոտեցմամբ՝ մեկ-միասնական օպ­տի­մա­լության չափանիշի հիման վրա:

Իսկական մեծ գիտնականը նա է, ով իր մասնագիտությամբ, անձնական հատկանիշներով ոգևորում, իր ետևից է տանում երիտասարդներին: 1983-ից Յու. Աղաբալյանը Պոլիտեխնիկում ծավալեց գիտա­մանկա­վար­­ժական բեղմնավոր գործունեություն՝ ստանձնելով «Լեռնային գործ» ամբիոնի ղե­կա­վարությունը, նվիրվեց որակյալ ճարտարագետների ու գիտական աշխա­տող­ների պատրաստման գործին՝ ստեղծելով իր՝ «Աղաբալյանական» դպրոցը: Հետագա տարիներին, զբաղեցնելով պատասխանատու այլ պաշտոններ, նա շարունակեց դասախոսական գործունեությունը՝ լինելով նաև Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

1987-2000 թթ. Յուրի Աղաբալյանը համատեղության կարգով ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական խումբը, որը զբաղվում էր հանրապետության հանքահումքային պաշարների արդյունավետ և համալիր օգտագործման խնդիրներով: Գիտնականը ԽՍՀՄ Լենինյան և պետական մրցանակների կոմիտեի հանքային սեկցիայի, հանքավայրերի մշակման ֆիզիկատեխնիկական հիմնահարցերի գծով ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի (մինչև 1991 թ.), իսկ 1995-ից մինչ օրս լեռնային գիտությունների գծով Ռուսաստանի Դաշնության ԳԱ գիտական խորհրդի անդամ է, Միներալային ռեսուրսների միջազգային ակադեմիայի հայկական կենտրոնի նախագահը:

Ավելի քան 100 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 6 մենագրության) հեղինակ Յու. Աղաբալյանը՝ ամփոփելով իր գիտագործնական գործունության մոտ 60 տարիների գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, 2015 թ. Գեր­մա­նիա­յ­ում հրատարակեց «Ընդերքի օպտիմալ յուրացման ընդհանուր տեսու­թյուն» աշ­խա­տու­թյունը:

Նրան հատուկ էին սկզբունքայնությունը, նպատա­կա­սլա­ցու­թյունը, պետական մտածողությունը: Բնույթով չափազանց համեստ և բարեկիրթ անձնավորություն էր:

Լավագույն մարդու, ուսուցչի և գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: