«Գիտության փառատոն»՝ Պոլիտեխնիկական համալսարանի այգում

«Գիտության փառատոն»՝ Պոլիտեխնիկական համալսարանի այգում

Հոկտեմբերի 2 -ին ժամը 11: 00-17: 00 Պոլիտեխնիկական համալսարանի այգում տեղի կունենա բացօթյա միջոցառում «Գիտության փառատոն» Atom City` ապագայի քաղաք խորագրով:

Ապագայի քաղաքում այցելուները կարող են դիտել գիտական շոու և մասնակցել հետաքրքիր քիմիական փորձերի, կատարել ճանապարհորդություն տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:

Մասնակիցները կարող են ներկա գտնվել նախընտրած master-class-ներին և շահել մրցանակներ.

  • հավաքել ռոբոտ
  • տեղեկատվություն ստանալ, թե ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան և ինչպես է լուսավորվում տունը
  • Հյուսել ցանկացած անունով ձեռնաշղթա ծրագրավորման միջոցով
  • Գունավորել ատոմագործի սաղավարտը և խաղալ զվարճալի մոլեկուլային օղականետով
  • Տեղեկատվություն ստանալ էներգիայի տարբեր տեսակների` արևի, ջրի, քամու և ատոմի մասին
  • Ազատել ելակի գենոմը և բացահայտել կենսաբանության գաղտնիքները
  • ինչպես նաև տեղեկություն ստանալ, թե որ երկրներում կան ատոմակայաններ և շատ ավելին:

 

Այցելուները հանդիպում կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների և գիտության երկրպագուների հետ:

Պոլիտեխնիկական համալսարանի այգին սիրով սպասում է ընտանիքի, ընկերների և հարազատների հետ: Սպասվում է հետաքրքիր ֆոտոզոնաներ, DJ, Խաղարկություններ և մրցանակներ:

Մասնակցությունն անվճար է: Միջոցառմանը գրանցված մասնակիցների միջև կանցկացվի մրցանակների վիճակահանություն։

Գրացման համար անցեք հղմամբ: