Կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

Կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար

ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։

Մրցաշարը անցկացվելու է երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Ոչ մրցութային կարգով մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները։

Առաջին մրցանակային տեղը կպարգևատրվի 1 մլն, 2-րդ տեղը` 600 000, իսկ երրորդ տեղը` 400 000 ՀՀ դրամով։

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակցության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ, անցնելով հղմամբ։

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Փաստաթղթերը ներկայացնել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected])։ Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08 երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00

Գրանցվելու և մանրամասների համար կարող եք զանգահարել +37477411990 հեռախոսահամարով։