Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Ռոբերտ Հովհաննիսյանը արժանացել է բրոնզե մեդալի

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Ռոբերտ Հովհաննիսյանը արժանացել է բրոնզե մեդալի

Ս․թ․ օգոստոսի 20-ից 22-ին՝ Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված Կարատեյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում՝ Junior – 76 կարգում 3-րդ մրցանակի և բրոնզե մեդալի արժանացավ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն, Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Հովհաննիսյանը։

Նշված մրցաշարում Հայաստանի կարատեի հավաքականում հանդես եկող Ռ․ Հովհաննիսյանը անցկացրել է 5 մենամարտ, որոնցից 4-ը ավարտել է հաղթանակով։

Առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 996 մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկները։

Հաղթանակից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը նշում է, որ մարզաշխարհում ունեցած իր հաջողությունների համար երախտապարտ է ծնողներին, կարատեի մարզիչ Արտյոմ Վասիլյանին և իր ընկերներին։

Պոլիտեխնիկցիները շնորհավորում են բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։