Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Սպարտակ Միքայելյանը արժանացել է բրոնզե մեդալի

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Սպարտակ Միքայելյանը արժանացել է բրոնզե մեդալի

Ս․թ․ օգոստոսի 13-ից 14-ին՝ Ուֆայում անցկացված Գրեփլինգի պատանիների աշխարհի առաջնությունում՝ Gi և No մրցաձևերում բրոնզե մեդալի արժանացավ Հայաստանի գրեփլինգի հավաքականի մարզիկ, Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սպարտակ Միքայելյանը։

Նշված մրցաշարում Հայաստանի հավաքականում հանդես եկող Ս․ Միքայելյանը նվաճել է 2 բրոնզ, ընդհանուր առմամբ հավաքականը նվաճել է 5 բրոնզե մեդալ։

Հաղթանակից հետո Սպարտակ Միքայելյանը նշում է, որ մարզաշխարհում մասնակցությունը մեծ փորձ էր իրենց համար, վստահեցնելով որ հաջորդ մրցաշարում բրոնզը կվերածվի ոսկու։

Գրեփլինգի պատանիների աշխարհի առաջնությունը Հայաստանի գրեփլինգի հավաքականի համար առաջին միջազգային մրցաշարն էր։ Ապագայում մարզիկները առավել հաճախ կմասնակցեն միջազգային մրցույթների։

Պոլիտեխնիկցիները շնորհավորում են բրոնզե մեդալակիր Սպարտակ Միքայելյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։