Հուլիսի 18-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և Softconstruct ընկերության գործընկերությամբ, Երևանում կայացել է միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:
Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտ օլիմպիադայի շրջանակում տեղի ունեցավ «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL): Ցուցահանդեսում ներկայացված էին ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլոգիաները:
Պոլիտեխնիկի ուսանողները ցուցահանդեսի այցելուներին ներկայացնում էին իրենց կողմից իրականացված նախագծերը։ Ըստ ուսանողների և ներկայացուցիչների նմանատիպ միջոցառումները խթան են հանդիսանում երիտասարդների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրվածության առաջացմանը, ինչպես նաև նպաստում են ոլորտի զարգացմանը և ճանաչելիության ապահովմանը։
Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը: