2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի անմահացած հերոսների հիշատակին է նվիրվելու «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը։
Այն կանցկացվի օգոստոսի 2-7-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնա-մարզաառողջարանական ճամբարում։ Կազմակերպիչների նպատակն է երիտասարդների մեջ զարգացնել միասնության ու թիմային պայքարի գաղափարը, ինչպես նաև նպաստել ռազմական կրթության մակարդակի բարձրացմանը։
Արցախի հերոս Էգդար Մարկոսյան. «Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի մոտավորապես 200 ուսանող է մասնակցում այս հավաքին, և եթե յուրաքանչյուրը իր շրջապատում գոնե 10 հոգու պատմած լինի, կարող ենք ասել , որ այսօր ունենք մոտ 10 000 գաղափարակից ընկերներ, որոնք այսօրվա սերունդն են, որոնք մեր հայրենիքի զարգացնողն ու պաշտպանն են»,- ասում է Էգդարը։ Արցախի հերոսը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո հավաքի շեշտն ավելի շատ դրվելու է ռազմական գործի, ռազմական կրթության զարգացման վրա։ Հավաքի ընթացքում ուսումնասիրելու են ռազմական առարկաներ, գիտելիքներ։ ։ Էդգարը խոստովանում է, որ ճամբարային կյանքն իրեն օգնել է նաև ռազմի դաշտում։
ՀՊԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյան․ «Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է հիշել և ընդունել այն հավատամքն ու հայրենասիրությունը, որով շարժվել են մեր պապերն ու մեր հայրերը, մեր ընկերները, որոնք ոչինչ չխնայելով մեկնել են ռազմադաշտ։ Այս տարի հավաքի շեշտադրումը ռազմական կրթության և դաստիարակության վրա է։ Համագործակցում ենք ՊՆ-ի և ԱԻՆ-ի հետ»։