Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում սկսվել է փաստաթղթերի թվայնացման գործընթացը

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում սկսվել է փաստաթղթերի թվայնացման գործընթացը

Հունիսի 28-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Ավագ դպրոցի փաստաթղթերի թվայնացման աշխատանքների առաջին փուլին կամավորության սկզբունքով մասնակցած աշակերտները պարգևատրվեցին ՀԱՊՀ Ավագ դպրոցի Հավաստագրերով։ Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, աշակերտներին հանձնելով հավաստագրեր, շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և պատրաստակամության համար։ «Պոլիտեխնիկը, այդ թվում Ավագ դպրոցը, բոլորիս տունն է և կամավորական աշխատանքն այն միջոցն է, որը թույլ է տալիս ցուցադրել սերը և նվիրվածությունը մեր կրթօջախին»,-նշեց տնօրենի տեղակալը։ Ըստ Ն․Համբարձումյանի՝ աշակերտների կողմից իրականցված փաստաթղթերի թվայնացման առաջին փուլը թույլ կտա բարձրացնել Ավագ դպրոցի աշխատանքի արդյունավետությունը։

Կատարած կամավորական աշխատանքի համար պարգևատրվեցին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ Անի Մելիքյանը, Գոհար Մկրտումյանը, Գոռ Տոնոյանը, Գրիգոր Պանիրյանը, Էլիզա Մարտիրոսյանը, Հասմիկ Հովսեփյանը, Մանե Ավագյանը, Մարի Հովհաննիսյանը, Մելանի Մելքոնյանը, Միլենա Թովմասյանը, Միլենա Պետրոսյանը, Օֆելյա Մկրտչյանը։

Թվայնացման գործընթացը լինելու է շարունակական։ Ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի հուլիսի 1-ից։