Պոլիտեխնիկցիները մասնակցեցին ՌԴ-ում կայացած ուսանողների և երիտասարդ գիտնակաների XVII Միջազգային ֆորում-մրցույթին

Պոլիտեխնիկցիները մասնակցեցին ՌԴ-ում կայացած ուսանողների և երիտասարդ գիտնակաների XVII Միջազգային ֆորում-մրցույթին

2021թ. մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանում կայացավ «Ընդերքօգտագործման արդիական հիմնախնդիրները» խորագրով ուսանողների և երիտասարդ գիտնակաների XVII Միջազգային ֆորում-մրցույթը, որը կազմակերպել էին ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը, Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանը և Ընդերքի համալսարանների կոնսորցումը։

Ֆորումին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, որպես փորձագետներ հանդես եկան ՀԱՊՀ «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․դ․ Ա. Հովհաննիսյանը և դոցենտ, տ․գ․թ․ Ի. Ավանեսովան։ Մրցույթին մասնակցեցին «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի ասպիրանտ Վրեժ Հովհակիմյանը, հայցորդներ Ռոզա Աթոյանը, Պավլյուշա Ներսիսյանը, մագիստրանտ Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև՝ «Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոնից 2 մագիստրանտ։

Անցկացված մրցույթի արդյունքով մրցանակային տեղեր զբաղեցրեցին Վրեժ Հովհակիմյանը, Պավլյուշա Ներսիսյանը և Դավիթ Հակոբյանը (մեկ ելույթով), որոնց հնարավորություն տրվեց ներքին և արտաքին գրախոսություն անցնելուց հետո իրենց գիտական ամբողջական հոդվածները հրատարակել CRС Press-ի (Taylor & Francis Group, Նիդեռլանդներ) առանձին ժողովածուներում։