Պոլիտեխնիկի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց ՀՀ Վաստակավոր գործիչ Ժոզեֆ Փանոսյանին

Պոլիտեխնիկի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց ՀՀ Վաստակավոր գործիչ Ժոզեֆ Փանոսյանին

Մայիսի 8-ի ՀԱՊՀ ռեկտորատի հերթական նիստը սկսվեց մեծարման արարողությամբ: ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ի գնահատումն ՀՀ Վաստակավոր գործիչ, «Ֆիզիկայի» ամբիոնի պրոֆեսոր, ֆ.-մ.գ.դ. Ժոզեֆ Ռեթևոսի Փանոսյանի համալսարանում ունեցած գիտամանկավարժական ավանդի և համալսարանին մատուցած բացառիկ ծառայությունների նրան փոխանցեց ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչումը հավաստող Գիտական խորհրդի որոշումն ու գրքույկը:  Ռեկտորը Ժ. Փանոսյանին ցանկացավ քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Ժ. Փանոսյանի խոսքով այս կոչումը գնահատականն էր տարիներ շարունակ կատարած իր հետևողական աշխատանքի:

ՀԱՊՀ ռեկտորի որոշմամբ, «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտաժողովը հաջողությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար, կազմկոմիտեի անդամներ ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ Էլբակ Էլբակյանը, Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը, Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս Ելենա Պետրոսյանը և Քոմփյութերային համակարգեր և ցանցեր ամբիոնի դասախոս Ծաղիկ Հովհաննիսյանը պարգևատրվեցին ՀԱՊՀ Շնորհակալագրերով:

Ռեկտորի մեկ այլ որոշմամբ, ՀԱՊՀ Շնորհակալագրերով պարգևատրվեցին «RoboTEC» միջազգային մրցույթի ՀԱՊՀ ՀԱՃԼ SFI թիմի անդամներ, ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողներ Անդրանիկ Ոսկանյանը, Լենդրուշ Հարությունյանը և Արթուր Հակոբյանը՝ «FreeStyle» անվանակարգում երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնելու համար: