Պոլիտեխնիկի ներկայացուցիչները մասնակցեցին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկումներին

Պոլիտեխնիկի ներկայացուցիչները մասնակցեցին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկումներին

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը հունիսի 2-ին կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցում էին պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը և բարձրացնելու դրանց տեսանելիությունն ու ազդեցությունը:

Քննարկման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ ԲՏԱ նախարարների տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը:

Կլաստերային հանդիպումն անցկացվեց անհատական զեկույցների և պանելային քննարկումների միջոցով: Զեկույցների ընթացքում անդրադարձ եղավ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում ձևավորված համալսարան-արդյունաբերություն համագործակցային ծրագրերին:

Միջոցառմանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցում էին ՀԱՊՀ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող Ամալյա Մխիթարյանը և ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետի պարտականությունները կատարող Անի Մամիկոնյանը։

Ա․ Մխիթարյանը, որպես բուհ-արդյունաբերություն համագործակցային ծրագրի հաջողության պատմություն ներկայացրեց ՀԱՊՀ կողմից իրականացված «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» ծրագրի վերջնարդյունքները։

Միջոցառումն ավարտվեց պանելային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համալսարան-բիզնես համագործակցության մարտահրավերներին և հնարավորություններին: