Հայաստանում առաջին անգամ կանցկացվի CaseKey բիզնես խդիրների լուծման մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի CaseKey բիզնես խդիրների լուծման մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի CaseKey Բիզնես Խնդիրների Լուծման մրցույթ։

Մրցույթը նախատեսված է 16-ից 30 տարեկան գործող և նորավարտ ուսանողների և երիտասարդ մասնագետների (բիզնես քոուչեր առանց տարիքային սահմանափակման) համար՝ անկախ փորձից կամ մասնագիտացումից, ովքեր ցանկանում են դառնալ հայկական բիզնես միջավայրի մի մասը:

Մրցակցելու համար մասնակիցները բաժանվում են թիմերի և ունենում են ընդամենը 72 ժամ Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկի կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրը լուծելու համար:

Մրցույթ իրականացվելու է հետևյալ փուլերով՝

Հայտերի ընդունում։ Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար։ Հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 25-ը։

  • Անհատները ու թիմերը կարող են դիմել այստեղ
  • Բիզնես քոուչերը կարող են դիմել այստեղ

Թիմերի ձեվավորում։ Նախնական ընտրություն անցած մասնակիցները միավորվելու են թիմերում (մինչև 10 անհատ) և նրաց է կցվելու առնվազն 1 բիզնես քուչ։

Բիզնես քուչինգ և թրեյնինգ։ Շուրջ երեք ամիս թիմերը մարզվելու են իրենց քուչերի հետ և զուգահեռ ունենալու են հնարավորություն մասնակցել թեմատիկ թրեյնինգների։ Այս փուլում բիզնես քուչերը պետք է ընտրեն թիմերի լավագույն մասնակիցներին և ձևավոևեն 3-5 հոգանեց թիմեր։

Մրցույթից 3 շաբաթ առաջ թիմերը կստանան իրական բիզնես խնդիր, որը լուծելու համար նրանց կտրվի ընդամենը 72 ԺԱՄ։ Լավագույն 7 լուծումները կնտրվեն մրցույթի մասնակցության համար։

Մրցույթ։ Մրցույթի ժամանակ թիմերը կունենան 15 րոպե ժամանակ իրենց լուծումը ներկայացնելու Բիզնես Խնդրի իրական շահառուին և մասնագիտական ժյուրիին։ Հաղթողը կհայտարարվի պաշտոնական ընթրիքի ժամանակ։