Պոլիտեխնիկի թիմը մասնակցեց «RoboTEC» միջազգային մրցույթին

Պոլիտեխնիկի թիմը մասնակցեց «RoboTEC» միջազգային մրցույթին

Մայիսի 21-23-ը Ռումինիայի «Liga AC» ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամենամյա «RoboTEC» միջազգային մրցույթը։ Համավարակի պատճառով, այս տարի մրցույթը տեղի ունեցավ առցանց ձևաչափով և բաղկացած էր 4 հիմնական անվանակարգերից։

Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ)  SFI  թիմը մասնակցեց «FreeStyle» անվանակարգում, որի համար հարկավոր էր նախագծել ազատ ոճի ռոբոտ, որը կկարողանա լուծել առօրյա խնդիրներ։

SFI թիմը մրցույթին ներկայացրեց իր «InvestigatoRobot» ռոբոտը, որը հնարավորություն է տալիս հետազոտել ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու խողովակաշարերը և գտնել դրանց վնասված հատվածները՝ առանց մարդու միջամտության։

Մրցույթին մասնակցող մոտ 40 թիմերից, SFI թիմը «FreeStyle» անվանակարգում զբաղեցրեց երրորդ պատվավոր հորիզոնականը։

«RoboTEC» միջազգային մրցույթ է, որի նպատակն է խթանել Ռումինիայի և արտերկրի դպրոցականների և ուսանողների շրջանում ռոբոտաշինության զարգացումը։