6-ամսյա աշխատափորձի վճարովի ծրագիր «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունում

6-ամսյա աշխատափորձի վճարովի ծրագիր «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունում

Ո՞վ ենք մենք:

  • Մենք «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն ենք` աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերության` «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ Ինք.»-ի մասնաճյուղը, որի նպատակն է ապահովել ծխից զերծ ապագա: Մենք ունենք բազմաթիվ աշխատակիցներ՝ շուրջ 80,000 մարդ, իսկ մեր ապրանքները ներկայացված են աշխարհի ավելի քան 180 երկրներում:
  • 2019 թվականից ի վեր` մենք համարվում ենք Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, ինչպես նաև գտնվում ենք այն լավագույն ընկերությունների շարքում, որոնց հետ ցանկանում են համագործակցել:
  • Հիմնադրվելով 2018 թվականին՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերության Հայաստանում գտնվող Հետազոտությունների և զարգացման կենտրոնը երրորդն է «ՖՄԻ»-ի կողմից հիմնադրված Հետազոտությունների և զարգացման կենտրոնների համաշխարհային ցանցում, որի նպատակն է ապահովել ծխից զերծ ապագայի տեսլականը: Մենք ամբողջովին վերափոխում ենք մեր գործունեությունը և կառուցում ենք մեր ապագան` ծուխ չպարունակող ապրանքների հիմքի վրա, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում միլիարդավոր ծխողների կյանքի որակը կարող է բարելավվել: «Հետազոտություն և զարգացում»-ը մեր նոր ու համարձակ տեսլականի շարժիչ ուժն է, այն է` սիգարետները փոխարինել այլընտրանքային ապրանքների հեղափոխական պորտֆոլիոյով: Ավելի քան 400 գիտնականներ, ինժեներներ և տեխնիկներ աշխատում են մեր նորարարական ապրանքների մշակման և գնահատման վրա:

 

Ի՞նչ ենք առաջարկում:

6 ամիս տևողությամբ վճարովի աշխատափորձ հուլիսից դեկտեմբեր ամիսներին ընկերության տարբեր նախագծերի շուրջ, այդ թվում` «ՖՄԻ» գիտական հետազոտությունների և զարգամցման կենտրոնում`

  • Վաճառք
  • Մարքեթինգ
  • Բյուջետավորում և հաշվետվություններ
  • Առևտրային պլանավորում
  • Սպառողական փորձարկումներ
  • Ֆինանսներ և հաշվապահություն
  • Տվյալների գիտություն
  • Նյութագիտություն
  • Նորարարությունների կառավարում
  • Ծրագրային ապահովման մշակում
  • Մեքենայական ուսուցում
  • Բիզնես բանականություն
  • Տվյալների մշակում

 

Ո՞ւմ ենք փնտրում:

  • Չորրորդ կուրսի բակալավրիատի ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ և/կամ 1-ից մինչև 4 տարվա շրջանավարտներ
  • Անգլերենի` միջինից բարձր մակարդակի իմացությամբ
  • Սովորելու ցանկությամբ և կարծրատիպերը կոտրելու պատրաստակամությամբ

 

Ի՞նչ եք ստանում արդյունքում:

  • Տարբեր իրավիճակներում աշխատելու կարողություն և մեծ պատասխանատվություն
  • Նորարարական թիմի հետ աշխատելու անսպառ փորձ
  • Դինամիկ, բազմազան և ներառական միջավայր
  • Լավագույն աշխատանքային փորձառություն
  • Զարգացման հնարավորություններ ընձեռող միջավայր

 

Միանալով մեզ՝ Դուք կդառնաք մեր միջազգային թիմի մի մասնիկը. մարդակենտրոն միջավայր, որտեղ արժևորվում են բազմազանությունն ու ներառականությունը:

Եթե պատրաստ եք սկսել Ձեր կարիերան և կարծում եք, որ մենք ենք հենց այն ընկերությունը, որի մասնիկը կցանկանաք դառնալ, մի՛ վարանեք:

Կապվե՛ք մեզ հետ և դարձե՛ք մեր պատմությանը մի մասնիկը:

 

Ինչպես դիմել`

Սեղմե՛ք այստեղ

 

Ունե՞ք այլ հարցեր:

«Inkompass Global» կայքէջ

 

Արդյո՞ք ցանկանում եք ավելին իմանալ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մասին`Ստուգե՛ք մեր վերջին տեղեկությունները

 

Դիմել կարող եք մինչև 2021 թվականի հունիսի 1-ը

Հեռախոսահամար` 374 95 58 80 22