Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված ուսանողական մրցաշարում Պոլիտեխնիկի շախմատի հավաքականը ճանաչվեց հաղթող

Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված ուսանողական մրցաշարում Պոլիտեխնիկի շախմատի հավաքականը ճանաչվեց հաղթող

Մայիսի 8-ին գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցում Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանի (ՇՏՀ) նախաձեռնությամբ կազմակերպվել է շախմատի ուսանողական մրցաշար նվիրված Արցախյան պատերազմներում նահատակված զինծառայողների ու կամավորների սխրագործությունների ոգեկոչմանը։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի և Արցախի մի շարք բուհերի, ինչպես նաև Ռ. Վահանյանի անվան շախմատի դպրոցի թիմերը:

Մրցաշարին ներկա են եղել ՀՀ և ԱՀ բուհերի պատասխանատուներ, ՇՏՀ-ի զոհված ուսանողի ծնող Ռ. Ավագյանը:

Նախքան մրցաշարի մեկնարկը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը և հոտնկայս դիտել 2020թ. ընթացքում զոհված ՇՏՀ-ի ուսանողների վերաբերյալ տեսանյութը:

Մրցաշարն անցկացվել  է 2 փուլով, 3 ենթախմբով՝ 10-ական րոպե տևողությամբ, շախմատային մեկնաբանի վարմամբ, որի ընթացքում եզրափակիչ անցած թիմերի միջև ծավալված թեժ պայքարի արդյունքում հաղթող են ճանաչվել՝

1-ին տեղ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմ,

2-րդ տեղ՝ Երևանի պետական համալսարանի թիմ,

3-րդ տեղ՝ Ռ. Վահանյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թիմ:

Հաղթող թիմերը պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեդալներով, հուշամեդալներով, վկայագրերով, Ռ. Վահանյանի անվան շախմատի դպրոցի և ՇՏՀ-ի պատվոգրերով:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը պարգևատրվեց նաև գավաթով:

Մրցաշարի մասնակիցների խոսքով՝ գոհ էին մտավոր լարում պահանջող խաղի ընթացքից ու արդյունքներից, և հուսով, որ նման միջոցառումները կկրեն պարբերական բնույթ` ուսանողի առօրյան դարձնելով առավել հետաքրքիր ու հագեցած:

ՀԱՊՀ թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1․ Տիգրան Սարգսյան ՀԱՊՀ Ավագ դպրոց 12-րդ դասարան (5 հնարավորից 4 միավոր),

2․ Ալբերտ Գևորգյան  ՀԱՊՀ Ավագ դպրոց 12-րդ դասարան (5 հնարավորից 4 միավոր),

3․ Հայկ Քոչարյան ՀԱՊՀ Ավագ դպրոց 12-րդ դասարան (5 հնարավորից 4 միավոր),

4․ Արմեն Յարմալոյան ՏՀՏԷ Ինստիտուտ ՏՏ 821-1 խումբ (5 հնարավորից 4,5 միավոր):

Պոլիտեխնիկի թիմը ղեկավարում էր Կարապետ Կոգարովը։