Շախմատային հանդիպում Պոլիտեխնիկի և ՌԴ Իվանովո քաղաքը ներկայացնող հինգ համալսարանների հավաքականների միջև

Շախմատային հանդիպում Պոլիտեխնիկի և ՌԴ Իվանովո քաղաքը ներկայացնող հինգ համալսարանների հավաքականների միջև

Ապրիլի 25-ին Երևանի ժամանակով 13։00-ին chess.com շախմատային առցանց հարթակի միջոցով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շախմատիստները 20 խաղատախտակով անցկացրեցին յուրաքանչյուրը 4-ական հանդիպում, մրցեցին ՌԴ Իվանովո քաղաքը ներկայացնող հինգ համալսարանների հավաքական թիմի հետ։ Մեր համալսարանը ներկայացնում էին ինչպես համալսարանի ուսանողները այնպես էլ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի աշակերտները և ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսանողները։ Խաղի ժամակարգն էր յուրաքանչյուր խաղացողին 10-ական րոպե յուրաքանչյուր քայլին 5 վայրկյան ավելացմամբ։

Ըստ Խաղափուլերի գրանցվեց հետևյալ արդյունքները ՝

1-ին խաղափուլ

Պոլիտեխնիկ 10–10 Քաղաք Իվանովո հավաքական թիմ

2-րդ խաղափուլ

Պոլիտեխնիկ 11,5–8,5 Քաղաք Իվանովո հավաքական թիմ

3-րդ խաղափուլ

Պոլիտեխնիկ 14–6 Քաղաք Իվանովո հավաքական թիմ

4-րդ խաղափուլ

Պոլիտեխնիկ 15,5–4,5 Քաղաք Իվանովո հավաքական թիմ

Այսպիսով` առաջին երկու խաղափուլի արդյունքում ստացած փոքր առավելությունների և վերջին երկու խաղափուլերի փայլուն հաղթանակների արդյունքով մեր համալսարանական թիմը վստահ հաղթանակ տարավ։

Ընդհանուր դիմակայություն

Պոլիտեխնիկ 51–29 Քաղաք Իվանովո հավաքական թիմ

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին փայլուն հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալ ենք մեր մրցակիցներին արդար խաղի համար։ Այսպիսի հանդիպումները կլինեն շարունակական այլ համալսարանները ներկայացնող թիմերի հետ։

8112 | 011710041 | 010520345