Պոլիտեխնիկական համալսարան էին այցելել մարզաբնակ դպրոցականները

Պոլիտեխնիկական համալսարան էին այցելել մարզաբնակ դպրոցականները

Ապրիլի 20-ին, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ծրագրի շրջանակում, Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալելց մարզաբնակ դպրոցականների:

Դպրոցականները շրջայց կատարեցին Պոլիտեխնիկական համալսարանում, եղան նաև Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որից հետո համալսարանի Ընդունելության կենտրոնի աշխատակիցները դպրոցականներին ծանոթացրեցին Պոլիտեխնիկի պատմությանը, ապագայի տեսլականին և կրթական ծրագրային գործիքակազմին։

Հանդիպումների ընթացքում դպրոցականներին ներկայացվելց ընդունելության կենտրոնի տելեգրամյան բոտը՝ @Npua_bot, որի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ ինֆորմացիա ստանալ կրթական ծրագրերի մասին, իրենց հետաքրքրող հարցերը տալ առցանց խորհրդատուին և անհրաժեշտության դեպքում կապվել Ընդունելության Կենտրոնի հետ:

Հանդիպման ավարտին, Պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը երեխաներին ներկայացրեց համալսարանական առօրյան, տեխնոլոգիական բուհի առանձնահատկությունները, հասարակական աշխատանքների կարևորությունը և ինքնազարգացման անվերջ աշխատելու ձգտման դարի հրամայականը:

8112 | 011710041 | 010520345