Մայիսի 15-16-ը կկայանա «Beengineer-2021» ուսանողական գիտաժողովը

Մայիսի 15-16-ը կկայանա «Beengineer-2021» ուսանողական գիտաժողովը

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը հայտարարում են «Beengineer-2021» միջբուհական, ուսանողական գիտաժողովի դիմումների ընդունելություն։

«Beengineer-2021»-ին կարող են դիմել ՀԱՊՀ ուսանողներ, ովքեր կատարել են գիտական աշխատանքներ հետևյալ ոլորտներում.

  • ՏՏ,
  • Ճարտարագիտություն և դիզայն,
  • Տնտեսագիտություն,
  • Նորարարություն, պատրաստի արտադրանք։

Հրավիրյալ մասնակիցների զեկուցումները «Beengineer-2021» ուսանողական գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած լավագույն հոդվածները կտպագրվեն «Beengineer-2021» ուսանողական գիտական տեղեկագրում։

Հոդվածին ներկայացվող պահանջների համար անցեք հետևյալ հղումով՝

https://cutt.ly/ccZH14U

Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին և հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077070669 կամ 091040697

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 27-ը։