Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր Ավագ դպրոցի աշակերտներին

Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնը հյուրընկալել էր Ավագ դպրոցի աշակերտներին

ՀԱՊՀ ընդունելության կենտրոնում շարունակվում են ծանոթությունները Պոլիտեխնիկի կրթական ծրագրերի, ընդունելության կարգի, արդի մասնագիտությունների ու աշխատաշուկայի հետ:

Օրերս Կենտրոն են այցելել Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները, ովքեր ծանոթացել են Պոլիտեխնիկի պատմությունը, ապագայի տեսլականին և կրթական ծրագրային գործիքակազմին։

Հանդիպումների ընթացքում աշակերտներին ներկայացվել է ընդունելության կենտրոնի տելեգրամյան բոտը՝ @Npua_bot, որի միջոցով օգտատերերը  կարող են հեշտությամբ ինֆորմացիա ստանալ կրթական ծրագրերի մասին, իրենց հետաքրքրող հարցերը տալ առցանց խորհրդատուին և անհրաժեշտության դեպքում կապվել ընդունելության կենտրոնի հետ:

8112 | 011710041 | 010520345