Ստարտափ թիմերի խթանման (pre-acceleration) ծրագիր

Ստարտափ թիմերի խթանման (pre-acceleration) ծրագիր

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL) և Բրուսովի պետական համալսարանը Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում հայտարարում են 4-շաբաթյա վաղ փուլում գտնվող ստարտափ թիմերի խթանման ծրագիր (pre-acceleration), որի նպատակն է ուղղորդելու սկսնակ թիմերին իրենց գաղափարների բիզնես առաջընթացի ապահովման գործընթացում։

Ծրագրի ավարտին թիմերն ամբողջական գաղափար կկազմեն իրենց արտադրանքի/ծառայության համար անհրաժեշտ շուկայի զարգացման և այդ ենթատեքստում իրենց առաջիկա ամիսներին իրականացվելիք քայլերի վերաբերյալ։

Ծրագիրը կավարտվի ներկայացումներով, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց լուծումները։ Լավագույն թիմերը կստանան հետագա մասնագիտական աջակցություն և խրախուսական մրցանակներ։

Ծրագրի հիմնական բաղադրիչները՝

  • թեմատիկ դասընթացների շարք,
  • մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներ,
  • բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներ,
  • բիզնես մոդելների նախնական ներկայացում։

Ծրագրի ընթացքում կտրամադրվեն գործնական գիտելիքներ, կկազմակերպվեն դասընթացներ և աշխատանքային քննարկումներ ներդրումային շուկաների, բրենդի և նրա ձևավորման, շուկայի ուսումնասիրության և այլ թեմաներով, որոնք կօգնեն թիմերին հարստացնել իրենց գիտելիքները և բարելավել իրենց կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները:

Խթանման ծրագրի իրականացման ժամանակացույցը՝

 Դիմում-հայտերի ընդունում

8-15 ապրիլ

2021

 Ընտրություն

1620 ապրիլ

2021

Ծրագիր

21 ապրիլ – 21 մայիս 2021

 Ներկայացման օր

26 մայիս

 2021

 

Ծրագրի մասնակցության պայմանները՝

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն սկսնակ թիմերը (start-ups) որոնք ունեն բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք։

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. ապրիլի 15-ը ուղարկեն լրացված դիմում-հայտը [email protected] էլեկտրոնային հասցեին։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

8112 | 011710041 | 010520345