Պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները շարունակվում են․ կայացավ «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020»-ը

Պոլիտեխնիկական լավագույն ավանդույթները շարունակվում են․ կայացավ «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020»-ը

Ս.թ. մարտի 27-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2020»-ը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀԱՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Արբատ Ավանեսյանը, Արցախյան 44-օրյա պատերազմի պոլիտեխնիկցի մասնակիցներ, Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Դոխոյանը, պատերազմում հերոսաբար ընկած պոլիտեխնիկցի ուսանողների ծնողներ, ինչպես նաև Քառօրյա պատերազմի Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մերուժան Ստեփանյանի ծնողները։ Միջոցառման հյուրերից էին նաև ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ՝ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ՝ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ պետք է առաջ նայել, լույսով հիշել մեր հերոսներին, շարունակելով նրանց գործը և այդ գործով վառ պահել նրանց հիշատակը:

Քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հայր Արթուր Ստեփանյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց զոհված զինծառայողների ծնողներին և նշեց, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո մշտապես բոլոր որդեկորույս ծնողների կողքին է:

Ի նշան երախտագիտության, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած 32 պոլիտեխնիկիցների հետմահու շնորհվեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Երախտագիտության մեդալ»-ը, որը փոխանցվեց նրանց ծնողներին։

ՀԱՊՀ ՈւԽ որոշմամբ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանանակիր Էդգար Մարկոսյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Դոխոյանը և «Արիության մեդալ» պետական պարգևի արժանացած Միքայել Հախվերդյանը «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում ունեցած բացառիկ նվիրվածության, ցուցաբերած քաջության և արիության համար» պարգևատրվեցին ՀԱՊՀ ՈւԽ Ոսկե հուշամեդալով։

Մրցանակաբաշխության երկրորդ մասում, արդեն ավանդույթ դարձած միջոցառման ձևաչափում, մրցանակներ հանձնվեցին ՀԱՊՀ ուսանողներին։

«Լավագույն բակալավր»

«Առաջին կարգ»-ի վկայագրի արժանացավ Մկրտիչ Հարությունյանը ՏՀՏԷ/ՏՏ922

«Երկրորդ կարգի» վկայագրի՝ Մերի Շաքարյանը, – ՏՀՏԷ/ՏՏ919-2

«Երկրորդ կարգի» վկայագրի՝ Մերի Բավեյանը – ՏՀՏԷ/ՏՏ919-1

«Լավագույն մագիստրոս»

«Առաջին կարգ» Բագրատ Մովսիսյանը – ԼՄՔՏ/ՄՔ927

«Երկրորդ կարգի» Արման Գալստյանը – ՏՀՏԷ/ՄՏՏ030

«Երկրորդ կարգի» Սերգո Հարությունյան – ՏՀՏԷ/ՄՏՏ030

«Լավագույն աշակերտ»

«Առաջին կարգ» Ալիսա Կուդոյանը – ԱԴ/12Թ

«Երկրորդ կարգի» Դավիթ Սիրունյանը – ԱԴ/12Բ

«Երրրորդ կարգի» Էդուարդ Պետրոսյանը – ԱԴ/12Ա

«Քոլեջի լավագույն ուսանող»

«Առաջին կարգ» Նունե Չախալյանին – Ք72-2

«Երկրորդ կարգի» Մարիա Վարդանյանին – Ք84-2

«Երրրորդ կարգի» Նորայր Համբարձումյանին – Ք84-2

«Լավագույն ինժեներ»

«Առաջին կարգ» Դավիթ Դանիելյանին – ՏՀՏԷ/ՏՏ922

«Երկրորդ կարգ» Մհեր Փելթեքեանին – ԼՄՔՏ/Ք801

«Երկրորդ կարգ» շնորհվեց Պատրիկ Եսայանին – ԼՄՔՏ/Ք701

 

«Հասարակական գործիչ» անվանակարգերում ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալ շնորհվեց Խաչիկ Մանուկյանին։

Միջոցառման ընթացքում ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ուսումնառության ընթացքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալած ուսանողների հանձնեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի սպիտակ դիպլոմներ։

ՀԱՊՀ ՈւԽ որոշմամբ, Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդում բացառիկ ներդրման համար ՈւԽ շքանշանով պարգևատրվեց ՈւԽ նախկին փոխնախագահ Նելլի Համբարձումյանը։

ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը իր շնորհավորանքի խոսքում կարևորեց պոլիտեխնիկական համայնքի այսչափ ներգրավվածությունը համալսարանի հասարակական և գիտական աշխատանքներում և շնորհակալություն հայտնեց իր սիրելի Ուսանողական խորհրդին ավանդույթների պահպանման և շարունակականության համար։

Մրցանակաբաշխությանը ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Արբատ Ավանեսյանը, Արցախի Հանրապետության նախագահի անունից Կրթության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանին փոխանցեց «Վաչագան Բարեպաշտ» մեդալը:

Երեկոն ավարտվեց «Պոլիտեխնիկ» բենդի կատարմամբ։