ՀԱՊՀ հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար

ՀԱՊՀ հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար.

Երևանի կրթահամալիր

  1. Ընդհանուր մաթեմատիական կրթության ամբիոն՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություն­ների դոկտոր, պրոֆեսոր․
  2. Մասնագիտական մաթեմատիական կրթության ամբիոն՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություն­ների դոկտոր, պրոֆեսոր․
  3. Էներգետիկ ոլորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոն՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
  4. Տնտեսագիտության և կառավարման ամբիոն՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ․
  5. Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոն՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ․
  6. Հասարակական գիտությունների ամբիոն՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ քաղաքագիտության թեկնածու, դոցենտ․
  7. Ռուսաց լեզվի ամբիոն՝ մանկավարժական կամ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ մանկավարժական կամ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Գյումրու մասնաճյուղ

1․ Շինարարական ճարտարագիտության ամբիոն՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Վանաձորի մասնաճյուղ

1․ Տրանսպորտային համակարգերի ամբիոն՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) գիտական աստիճանը և կոչումը հավաստող փաստա­թղթերի պատճենները,

զ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանք­ների` սահմանված կարգով հաստատված ցուցակը,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

ՌԵԿՏՈՐԱՏ

8112 | 011710041 | 010520345