Լրացավ ԷՄԱ ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անտոն Լևոնի Մայիլյանի 70-ամյակը

Լրացավ ԷՄԱ ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անտոն Լևոնի Մայիլյանի 70-ամյակը

Ճշմարիտ մտավորականի համար ապրելու իմաստը կրթության և գիտության լույսը տարածելու ձգտումն է:

Լրացավ ԷՄԱ ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անտոն Լևոնի Մայիլյանի 70-ամյակը։

Անտոն Մայիլյանը ծնվել է 1951 թ․ մարտի 25-ին Երևանում, Մեծ հայրենական պատերազմի հերոս, վետերան Լևոն Մայիլյանի ընտանիքում։ 1973թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնը։ 1980թ․ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում Ե09․01 մասնագիտությամբ։ 1996 թ․ ստացել է դոցենտի կոչում։

1973 թ․ առ այսօր աշխատում է հարազատ ԷՄԱ ամբիոնում, ունի գրեթե կեսդարյա գիտամանկավարժական առատ փորձ։ Հեղինակել է ավելի քան վեց տասնյակ գիտական աշխատություններ։

Ա․Լ․ Մայիլյանն ունի նաև հարուստ գիտական և ուսումնական բազայի ստեղծման փորձ։ Նրա ջանքերով են ստեղծվել․

1975թ․՝ Էլեկտրական մեքենաների ընդհանուր դասընթացի լաբորատորիա,

1976թ․՝ Ուսանողների ուսումնահետազոտական աշխատանքների լաբորատորիա,

1980թ․՝ Գծային էլեկտրական մեքենաների լաբորատորիա,

1984թ․՝ Հատուկ համակարգերի փորձարկման կայան։

1983թ․ ստեղծել է Մարմարիկ-1 Վերգետնյա արագընթաց տրանսպորտի փորձադաշտը՝ ավարտելով աշխատանքները 1991թ․-ին։

2008թ․՝ Ավտոմատ համակարգերի միկրոմեքենաների լաբորատորիա,

2015թ․՝ ԷՄԱ ամբիոնի վարիչ Մ․Ք․ Բաղդասարյանի հետ համատեղ ջանքերով ստեղծվել է բազային գիտահետազոտական լաբորատորիա։

Արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պատվոգրերի, հուշանվերների։

Սրտանց շնորհավորում ենք պարոն Մայիլյանին 70-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ և հաջողություններ բոլոր բնագավառներում։