Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնում շարունակվում են աշակերտների ծանոթությունները

Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնում շարունակվում են աշակերտների ծանոթությունները

Փետրվարի 22-ից ՀԱՊՀ ընդունելության կենտրոնում մեկնարկել է Ավագ դպրոցի աշակերտների ծանոթությունները Պոլիտեխնիկի կրթական ծրագրերի, ընդունելության կարգի, արդի մասնագիտությունների ու աշխատաշուկայի հետ:

Աշակերտներին ներկայացվում է նաև Պոլիտեխնիկի պատմությունը, ապագայի տեսլականը և կրթական ծրագրային գործիքակազմը։ Հանդիպումների ընթացքում աշակերտներին առաջին անգամ ներկայացվեց ընդունելության կենտրոնի տելեգրամյան բոտը՝ @Npua_bot, որի միջոցով օգտատերերը  կարող են հեշտությամբ ինֆորմացիա ստանալ կրթական ծրագրերի մասին, իրենց հետաքրքրող հարցերը տալ առցանց խորհրդատուին և անհրաժեշտության դեպքում կապվել ընդունելության կենտրոնի հետ:

8112 | 011710041 | 010520345