Պոլիտեխնիկական համալսարանի և Բելարուսի պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկական համալսարանի և Բելարուսի պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Սույն թվականի մարտի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) և Բելարուսի պետական համալսարանի (ԲՊՀ) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրվեց առցանց ձևաչափով կազմակերպված հանդիպման ժամանակ։

ՀԱՊՀ կողմից հուշագիրը ստորագրեց ռեկտորի պարտականությունները կատարող, ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ․Աղգաշյանը։ Ներկա էին Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր՝ Ա․ Գևորգյանը, ՏՀՏԷ ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀԱՃԼ համակարգող՝ Ա․ Մխիթրայանը և Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետի պարտականությունները կատարող Անի Մամիկոնյան։

Բելարուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին՝ ԲՊՀ-ի ուսումնական աշխատանքների և կրթության միջազգայնացման գծով պրոռեկտոր Կ․Կոզադայեվը և միջազգային կապերի վարչության պետ Ա․Ժուկը։

Առցանց հանդիպման ժամանակ կողմերը  մեկ անգամ ևս փաստեցին նման միջազգային համագործակցության ձևավորման կարևորությունը։ Քննարկեցին փոխադարձ համագործակցության ոլորտները, որոնք նոր,  ամուր հիմք կհանդիսանան ապագա իրականացվելիք ծրագրերի համար։