Տամբովի պետական տեխնիկական համալսարանը շնորհավորում է պոլիտեխնիկցիներին, բուհի հիմնադրման 88-ամյակի առթիվ

Տամբովի պետական տեխնիկական համալսարանը շնորհավորում է պոլիտեխնիկցիներին, բուհի հիմնադրման 88-ամյակի առթիվ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրման 88-ամյակի առթիվ շնորհավորական նամակ է ստացել Տամբովի պետական տեխնիկական համալսարանից, որում պոլիտեխնիկցիներին մաղթում են ստեղծագործական վերելք և նոր նախագծեր։

Շնորհավորական նամակում, մասնավորապես նշված է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ կրթական, գիտական, ինովացիոն զարգացման խոշորագույն կենտրոն է, որը էական ազդեցություն ունի ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի տվյալ ոլորտի մրցունակության վրա։

Ըստ Տամբովի պետական տեխնիկական համալսարանի, Պոլիտեխնիկը հաջողությամբ իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական, գիտական գործընթացներ՝ համագործակցելով տնտեսության իրական սեկտորի հետ, ապացուցելով աշխատանքի համաշխարհային շուկայում իր շրջանավարտների մրցունակությունը։

Տամբովի պետական տեխնիկական համալսարանի ռեկտոր Մ․ Ն․Կրասնյանսկին նշում է, որ Պոլիտեխնիկի գիտնականների, աշխատակիցների և ուսանողների  բարձր ստեղծագործական կարողությունն ապացուցում է ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի բազմաթիվ ձեռքբերումները, այլև մասնագետների պատրաստման բարձր որակը։ «Այս ընթացքում համալսարանը հասել է մեծ հաջողությունների՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր միջազգային և ազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեյտինգում և համաշխարհային կրթական հանրույթում։ Սա, անշուշտ, իրենց գործին անկեղծորեն նվիրված պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի անվիճելի արդյունքն է։»,-մեջբերում է ռեկտորը։

Մարտի 1-ին լրացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 88-ամյակը։ 1933թ. Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց նոր ինստիտուտ, որը 1933թ. մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ): Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական և 107 ուսանող: 1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

8112 | 011710041 | 010520345